Մանկավարժական ակումբ

Ցանկացած նոր ուսւցիչ, մուտք գործելով դպրոց հանդիպում է բազմաթիվ դժվարությունների։

Որոնք կախված դպրոցի հոգեբանությունից կամ կօգնի քեզ, կամ էլ կգլորի անդունդը։ Քանի որ ու նոր միջավայրում ես գտնվում։ Կրթահամալիրը առանձնանում է իր յուրահտկությամբ, նոր ուսուցչին իր թիմ ընդգրկելու մեթոդիկայյով։

Դրա համար էլ գոյություն ունի մանկավարժական ակումբը, որը միավորում է , ծանոթացնւմ նոր ուսուցիչներին, ակումբի մենթորի ակտիվ մասնակցությունը թույլ է տալիս ադապտանալ նոր միջավայրին; Լավն այն է, որ մեզ չի տրամադրվում կոնկրետ ուսումնական պլան, որով կարող ես մտնել դասարան , դաս անցկացնել և դուրս գալ։ Մանկավարժական ժամբարի ընթացքուտրվում են խորհուրդներ, որոնք օգնում են դասապրոցեսի կազմակերպմանը։

Կցանկանամ առանձնացնել Գատոյին․

  • Մենք ապրում են դպրոցի մեծ ճգնաժամի դարաշրջանում, որը կապված է
    հասարակության ավելի մեծ ճգնաժամի հետ: Զարգացած արդյունաբերական տասնինը
    երկրների մեջ մեր երկիրը երեխաների կարդալու, գրելու և թվաբանական հմտությունների գծով վերջին տեղերից է զբաղեցնում:  Ցավոք սրտի այս թեզը համատարած է գործում։
  • Որպես ուսուցիչ՝ դպրոցներում աշխատում են հազարավոր բարի, մարդկանց նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ, բայց այդ հասարակական ինստիտուտի վերացարկված տրամաբանությունը կլանում է նրանց անձնական ներդրումները: Եվ չնայած որ ուսուցիչները, որպես կանոն, անտարբեր մարդիկ չեն և շատ-շատ են աշխատում, դպրոցական ինստիտուտը ինքնին անբարոյական է: Զանգը տալիս է, և բանաստեղծությամբ տարված երիտասարդը պետք է արագ փակի տետրն ու անցնի մյուս խուցը, որտեղ պետք է իմանա, որ մարդիկ և կապիկները նույն նախնուց են առաջացել:

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Այս հոդվածում Պոյան առաջ է քաշում մի քանի կարևոր տեսակետներ, կապվծ դասավանդման և դասավանդման մոտեցման հետ։ Ըստ նրա , դասավանդումըգիտություն չէ, քանի որ այն հիմնված չէ հստակ կանոնների վրա։ Դասավանդումը որոշակի կապի մեջ է ուսուցման,ուսումնասիրման նոր գիտելիքների ձեռքբերման հետ։ Դա ավելի շատ կապում է հոգեբանության հետ։ Այո, դասավանդման ընթացքում ուսուցիչը դառնում է նաև հոգեբան․ Մի քանի օօրինակ անձնական փորձից ՝ երեխան ունենալով կոնֆլիկտ իր ծնողների կամ սասընկերների հետ չի կարողանում կենտրոնանալ դասին, էմոցիոնալ դաշտը շատ բարձր է,նույնիսկ հասնում է հիստերիայի։ Այդ պարագայում ուսուցիչը հանդես է գալիս, որպես հոգեբան, ձորձում է օրինակով հարթեցնել այդ իրավիճակը։

Դասավանդման նպատակը

Մենք չենք կարող ուսուցչի գործողությունները գնահատել, եթե չգիտենք նրա նպատակը։ Սենք չենք կարող ուսուցման գործընթացը իմաստավորված կերպով քննարկել, քանի դեռ որոշակի համաձայնության չենք եկել այն բանի շուրջ, թե ո՛րն է դասավանդման նպատակը։

Մեր կրթահամալիրում , նախագծային ուսուցումը թույլ է տալիս, հստակ ձևակերպել Նպատակները և արդյունքները։

Դասավանդումը իսկապես արվեստ է, որովհետև ուսուցիչ պետք է վարպետ լինի, իսկ այդ վարպետությանը հասնելու համար աշխատանքային մեծ փորձ է պետք։

Յուրաքանչյուր քննարկված թեմաներից ինձ համար առանձնահատուկ կետեր կան, որոնք կարող ենք օգտագործել մանկավարժության մեջ։

Ապրիլ

Ինչպե՞ս ենք մտածում։ Ջոն Դյուի

Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

Ներածություն

Դպրոցները իսկապես ծանրաբեռնված են շատ առարկաներով, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բազում նյութեր և սկզբունքներ ունի: Մեր դասավանդողների խնդիրը դժվարացել է այն պատճառով, որ նրանք համոզվել են, որ անհրաժեշտ է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի: Սա բավականին բարդ երևույթ է քանի որ ցանկացած առարկային տրամադրվում է 45 րոպե, որի ընթացքում անհրաժեշտ է ահռելի աշխատանք կատարել, որը երբենմ անհնար է դառնում։

Ոչ մի բառ այնքան հաճախ չենք օգտագործում, որքան մտածողությունն ու միտքը: Իսկապես, այնքան հաճախ և այնքան տարբեր իմաստներով ենք այդ բառերն օգտագործում, որ հեշտ չէ ճշգրիտ սահմանելը, թե ինչ ենք հասկանում այդ բառերն ասելիս: Այս գլխի նպատակը մի որոշակի նշանակություն գտնելն է: 

Երբ ասում ենք` «մարդիկ կարծում էին, թե երկիրը հարթ է», կամ «մտածում էի, որ դուք անցաք տան կողքով», վստահություն ենք արտահայտում` ինչ-որ բան ընդունվում է, ինչ-որ բանի հետ համաձայնում ենք, ինչ-որ բան պնդում ենք: Բայց նման մտքերը կարող են ենթադրություն արտահայտել, որ ընդունվում է անկախ իրական հիմքերից: Վերջինները կարող են բավարար լինել կամ ոչ, բայց դրանց նշանակությունը կարծիքը հիմնավորելու համար չի ուսումնասիրվել:

Նման մտքերն առաջանում են անգիտակցաբար, անկախ ճիշտ կարծիքի հասնելուց: Դրանք ձեռք են բերվում, և չգիտենք՝ ինչպես: Անհայտ աղբյուրներից, չհետազոտված ճանապարհներով դրանք ճանաչման են հասնում և անգիտակցորեն դառնում մեր մտավոր ունեցվածքի մասը: Դրանք առաջացնում են սովորույթները, դաստիարակությունը, նմանակումը, այսինքն՝ այն ամենը, ինչից կախված է հեղինակությունն իր բոլոր ձևերով, կամ ինչը հանգեցնում է անձնական բարեկեցության կամ բավարարում ուժեղ կիրքը: Նման մտքերը նախապաշարում են, այսինքն՝ կողմնակալ, այլ ոչ ակնհայտի դիտարկումից բխող դատողություններ:

Մտածողության կենտրոնական գործոնը

Փետրվար

Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Գատո, 5,6,7-րդ մասեր

5-րդ առարկա` մտավոր կախվածություն

Հինգերորդը, որը տալիս եմ երեխաներին, մտավոր կախվածության դասն է:

Այս հատվածում խոսվում է այն մասին, որ ռավարությունը և կրթությունը ամեն կերպ փորձում են մանիպուլացնել հասարակությունը , քանի որ դա շատ հարմար միջոց է մարդկանց կառավարելու համար։ Մարդիկ սպասում են , որ իրենց ուղղորդեն, որպեսզի կարողանան որևէ բան անեն։ Իսկ դա անհրաժեշտ չէ տնտեսության համար։

աջողակ երեխաները մտածում են այնպես, ինչպես ես եմ նրանց պարտադրում` այդ ընթացքում առանձնապես չհակառակվելով և նույնիսկ որոշակի ոգևորությամբ: Միլիոնավոր բաներից, որոնք արժանի են  ուսումնասիրելու, ես եմ որոշում եմ, թե դրանցից որոնց վրա կարող ենք ուշադրություն դարձնել, ավելի շուտ դա որոշում են իմ անդեմ գործատուները:  Ընտրությունը նրանցն է, ինչո՞ւ վիճենք: Հետաքրքրասիրությունն իմ աշխատանքում էական դեր չունի, գնահատվում է միայն հարմարվողականությունը:

6-րդ առարկա` ինքնագնահատականի կախվածություն շրջապատի կարծիքից

Երեխաներին սովորեցնում եմ, որ սեփական անձի մասին իրենց պատկերացումները որոշվում են շրջապատողների կարծիքով:

Եթե երբևէ փորձել եք սանձել երեխաների, ում  ծնողները ներշնչել են, որ կսիրեն նրանց անկախ ամեն ինչից, գիտեք՝ ինչ դժվար է կոտրել հոգով ուժեղներին: Մեր հասարակարգը չի կարող դիմակայել ինքնավստահ մարդկանց հոսքին, դրա համար էլ երեխաներին վարժեցնում եմ նրան, որ նրանց ինքնագնահատականը կախված լինի մասնագետի կարծիքից: Աշակերտներս մշտապես ենթակա են թեստավորման և գնահատման:

Կամքով ուժեղ մարդկանց դժվար է լինում կոտրել, եթե ծնողը սատարում է և ասում է , որ սիրում է և սիրելու ինչ էլ որ լինի։

 Բոլոր ատեստացիաների, գնահատականների և թեստերի հիմնական դասը հետևյալն է՝ երեխաները պետք է վստահեն ոչ թե իրենք իրենց կամ իրենց ծնողներին, այլ միայն դիպլոմավոր մասնագետներին: Մարդիկ կարիք ունեն, որ իրենց ցույց տան, թե իրենք ինչ արժեն:

7-րդ առարկա` ամբողջական վերահսկում, կամ  թաքնվելն անհնար է

Յոթերորդ առարկան, որ տալիս եմ երեխաներին, հանգում է նրան, որ արտաքին հսկողությունից թաքնվելն անհնար է:

Սա մի մեծ ծուղակ է, ցանց, որ ընկնելով մեջը կարծես թե անհնար է լինում դուրս գալ այդ ամենի միջից։ Երեխաներին ներշնչում են որ նրանք մշտապես գտնվում են վերահսկողության տակ։

Մշտական հսկողությունը և անձնական տարածության ու ժամանակի իրավունքի բացառումը նշանակում են ընդունել այն փաստը, որ ոչ մեկին վստահել չի կարելի:  Երեխաների անձնական կյանքը փաստորեն դառնում է անօրինական մի բան:  Հսկողությունը որոշ ընդունված փիլիսոփաների աջակցությունն ստացած հնագույն պարտադրանք է: Հասարակության մեջ խիստ կենտրոնացված իշխանությունը պահպանելու համար երեխաներին պետք է մշտական հսկողության տակ պահել: Եթե չհաջողվի նրանց շարք կանգնեցնել և տանել ջոկատի թմբկահարի ետևից, ապա յուրաքանչյուրը կգնա իր թմբկահարի ետևից, իսկ դա անթույլատրելի է:

Հունվար

Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո: 1,2,3.4-րդ մասեր

Հոդվածում Գատոն անդրադառնում է ամերիկյան կրթությանը, սակայն այն արդի է նաև մեր իրականության մեջ։ այստեղ կարելի ավելացնել իմ սեփական փորձը, քանի որ անձամբ ինքս էլ չէի հասկանում ինչի համար եմ սովորում որոշակի կանոններ,որոշ առարկաներ, որոնք հետաքրքիր չէին, ուսուցիչներ, որոնք հոգնած էին։ Սակայն այդ ամենը այդքան էլ վատ չէր, պարզապես այնպիսի հետք է մնացել, որ չեմ ստացել այն ինչ ինձ պետք էր։

Ինչը ինձ ամենից շատը դուր եկավ փորձեմ առանձնացնել՝

Ձանձրույթ․ Դպրոցում ձանձրալի է, որովհետև օգտակար կամ հետաքրքիր նյութեր պետք չեն և մենք չգիտենք կարող ենք արդյոք ստիպել երեխային սովորել հիմար և ձանձրալի բաներ,որպեսզի ստուգենք հնազանդության աստիճանը։

Իրականում ստացվում է, որ մենք ոչինչ չենք սովորեցնում, չկա հստակ համակարգում և փոխկապակցում առարկաների մեջ;

Պետական դպրոցի ուսուցիչները փորձում են որևէ կերպ դուրս գալ այդ նեղ շրջանակներից, բայց դա նրան մոտ չի ստացվում, քանի որ պետական մակարդակով հաստատված ուսումնական պլան է։ Այսինքն ստացվում է, որ պետական մարմինները պետք է ցանկությունհայտնեն և վերանայեն այդ բոլոր կետերը, կրթությունը արդիականացնելու համար։

Տարանջատում․ Ստացվում է, որ անգիտակցաբար , բայց մենք խավերի ենք բաժանում երեխաներին տարանջատելով, և մեր ՝ ուսուցիչներիս աշխատանքն է;

Ապագայի թեքումով դպրոց

Այս հոդվածի, ինձ համար կարևոր կետերից մեկն այն է, որ հեղինակը խոսում է այն մասին , որ պետք է սովորողին բազմակողմանի զարգացնել։ Այս կետը ինքս շատ կարևոր եմ համարում, քանի որ միայն զուտ տեխնիկական բնույթի գիտելիքները պետք է նաև համադրվեն։ Իսկապես, եփե նայենք թե ինչ սթրեսս է տանում սովորողը բուհ ընդունվելու համար և արդյունքում, այդ բոլոր անգիր արած դրույթները որոշ ժամանակ անց անհետանում ։ Այս Հոդվածը կարդալուց հիշեցի իմ շատ սիրլեի լեզվաբան-մանկավարժ տիկին Հեքեքյանին։ Իր գիտելիքներն ու կարողությունները այնքան շատ են, բայց երբ իրեն ասում էին պիտի քննություն հանձնի, չգիտես թե ինչ էր հետը կատարվում, կարծես թե իմացածն էլ էր մոռանում։

Դրա համար իսկապես պետք է առանձնանան այն կետերը, որոնք իսկապես անհրաժեշտ կլինեն մարդուն հետագայում և որպեսզի անհատը բազմակողմանի զարգացած լինի։

ա նշանակում է, որ պետք է ունենալ գիտելիքներ և հմտություններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել չորս հավասարազոր խմբի՝ գրագիտություն, էթիկա (բարոյագիտություն), էսթետիկա (գեղագիտություն), առողջություն (ֆիզիկական կուլտուրա):

Սովորեցրու քեզ մտածել: Էդվարդ դը Բոնո


Մարդու ուղեղը զարմանալի հիշողության մեխանիզմ է։ Այն «մտածող» մեխանիզմի վերածելու համար անհրաժեշտ են համապատասխան իրավիճակներ։ Այդ մեխանիզմը գործի դնելու համար Էդվարդ դը Բոնը առաւարկում է մտածողությամ մեթոդիկան, որը բաղկացած է հինգ փուլերից։

  • ընդհանուրից մասնավորը գնալը
  • նախագծումը
  • ուշադրության ուղղորդումը
  • ճանաչումը
  • շարժումը

Կոդավորված համակարգը մատնանշում է,թե որտեղ պետք է առավելագույն ջանքերը գործադրել։ Յուրաքանչյուր փուլում առաւարկվում են մեթոդներ, որոնք հեշտացնում են մտածողության գործընթացները։

Մտածողության նպատակն է ՝ փոխանցել ցանկալի արժեքները։ Այսինքն, ցանկալի արդյունքներին կամ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ մտածելակերպ։ Ճիշտ մտախողության համար անհրաժեշտ են ՝ աշխարհընկալումը, զգացմունքները, նպատակները։

Դեկտեմբեր

Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի

Այս հոդվածում կան կետեր, որոնց հետ ես այդքան էլ համամիտ չեմ, քանի որ, եթե օրինակը բերվում է պատմության վրա, ապա առանց անցյալում կատարվելիքի մասին տեղեկություններ չունենանք , չենք կարող հասկանալ թե ո՞վ ենք , որտեղից ենք եկել, այլ հարց է քանակի և ճիծտ մատուցման ձևի միջոցով դարձնել այն հետաքրքիր։ Մյուս առումով մեր կրթահամալիրը ուղղորդվում է հիմնականում Ջոն Դյուի տեսանկյունից։ Այստեղ շատ նուրբ պետք է լինել, որպեսզի ամեն ինչ լինի համաչափության սահմաններում։

Ա՛յո, ես էլ եմ կարծում, որ լեզուն հաղորդակցման գործիք է։

Կարծում եմ, որ կրթության գլխավոր հիմքը երեխայի աշխատելու կարողություններն են այն նույն կառուցողական ուղղություններով, որոնք էլ ստեղծել են քաղաքակրթությունը:

Կարծում եմ, որ երեխային իր հասարակական ժառանգությունը գիտակցելու հնարավորություն տալու միակ ուղին նրան թույլատրելն է, որ փորձի գործունեության այն ձևերը, որոնք քաղաքակրթությունը դարձնում են այն, ինչ կա: 

Նոյեմբեր

Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո

Այդ պարգևն ընդունում եմ բոլոր այն հիանալի ուսուցիչների անունից, ում ես գիտեմ,
նրանց, ովքեր տարիներ շարունակ փորձել են երեխաների հետ իրենց հարաբերությունները հարգանքի հիման վրա կառուցել, այն մարդկանց, որ ձեռք բերումից հետո երբեք կանգ չեն առել, միշտ որոնումների մեջ են եղել՝ ձգտելով յուրաքանչյուր փուլում իրենց համար ճշգրտել «կրթություն» հասկացությունը: Տարվա ուսուցիչը եղած ուսուցիչներից լավագույնը չէ.
Լավագույնները համեստ են, նրանց դժվար է հայտնաբերելը: Ես միայն մեկն եմ մարդկանց մեծ խմբի այն ներկայացուցիչներից, որ իրենց կյանքն ուրախությամբ նվիրում են երեխաներին ծառայելուն: Այդ պարգևը հավասարապես նաև նրանց է պատկանում:

Մենք ապրում են դպրոցի մեծ ճգնաժամի դարաշրջանում, որը կապված է
հասարակության ավելի մեծ ճգնաժամի հետ: Զարգացած արդյունաբերական տասնինը
երկրների մեջ մեր երկիրը երեխաների կարդալու, գրելու և թվաբանական հմտությունների գծով վերջին տեղերից է զբաղեցնում:  Ցավոք սրտի այս թեզը համատարած է գործում։

Որպես ուսուցիչ՝ դպրոցներում աշխատում են հազարավոր բարի, մարդկանց նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ, բայց այդ հասարակական ինստիտուտի վերացարկված տրամաբանությունը կլանում է նրանց անձնական ներդրումները: Եվ չնայած որ ուսուցիչները, որպես կանոն, անտարբեր մարդիկ չեն և շատ-շատ են աշխատում, դպրոցական ինստիտուտը ինքնին անբարոյական է: Զանգը տալիս է, և բանաստեղծությամբ տարված երիտասարդը պետք է արագ փակի տետրն ու անցնի մյուս խուցը, որտեղ պետք է իմանա, որ մարդիկ և կապիկները նույն նախնուց են առաջացել:

Տնային կրթությունն աստիճանաբար հասել է այնպիսի
մակարդակի, որ մոտ մեկ ու կես միլիոն երեխա սովորում է բացարձակապես ծնողների
օգնությամբ: Անցյալ ամիս կրթական մամուլը ցնցող նորություն հրապարակեց. տանը
սովորած երեխաները մտածելու կարողությամբ հինգ կամ նույնիսկ տասը տարով
գերազանցում են իրենց հասակակիցներին, որ պետական կրթություն են ստացել: Ի ուրախություն կարելի է ավելացնել, որ մեր կրթահամալիրում էլ գործում այս մեթոդը, որոնցից օգտվում են բազմաթիվ երեխաներ։

 Շաբաթը կազմող 168 ժամից 56-ը երեխաները քնում են: Այսպիսով մնում է 112 ժամ,
որը կարող են օգտագործել իրենց անձը զարգացնելու համար:
 Վերջին ուսումնասիրությունների արդյունքներով շաբաթվա ընթացքում 55 ժամ
երեխաները հեռուստացույց են դիտում: Այսպիսով զարգացման համար մնում է 57 ժամ:
 Շաբաթական 30 ժամ երեխաներն անցկացնում են դպրոցում, գումարած 8 ժամ, որ
գնում է դպրոցին պատրաստվելու և ճանապարհի վրա, մոտավորապես 7 ժամ էլ ծախսում են տնային աշխատանքները կատարելու համար. ընդամենը 45 ժամ: Այս ամբողջ ընթացքում նրանք մեծահասակների մշտական հսկողության տակ են լինում: Նրանց չի մնում ո´չ անձնական ժամանակ, ո´չ անձնական տարածություն. ավելին՝ եթե նրանք փորձում են ինքնուրույնություն ցուցաբերել և ժամանակը կամ տարածությունն օգտագործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, նրանց պատժում են: · Սա հետաքրքիր փաստ է, որ կարծես թե, մենք ՝ծնողներս հաճախ մոռանում ենք, որ երեխան նույն մեծահասկան է, պարզապես քիչ փորձով։

Կարևոր կետեր, որ պետք են մնան՝

  1. Երեխաներին, ում ուսուցանում եմ, չի հետաքրքրում մեծահասակների աշխարհը: Սա
    հակասում է անցած հազարամյակների փորձին: Երիտասարդության սիրած զբաղմունքը
    միշտ է եղել փորձել հասկանալ, թե ինչով են ապրում մեծահասակները, բայց մեր
    ժամանակներում ոչ ոք շահագրգիռ չէ, որ երեխաները մեծանան, և ամենաշատը շահագրգիռ չեն իրենք՝ երեխաները: Եվ ո՞վ կարող է նրանց մեղադրել դրա համար: Ինքներս ենք նրանց համար ստեղծել այս արհեստական աշխարհը:
  2. Երեխաները, ում ուսուցանում եմ, հետաքրքրասիրություն գրեթե չեն ցուցաբերում, իսկ
    եթե ցուցաբերում են, շատ կարճաժամկետ: Նրանք մի բանի վրա, նույնիսկ իրենց ընտրած գործունեության, երկար կենտրոնանալ չեն կարողնում: Գործունեության առարկան մշտապես փոխել ստիպող դպրոցական անընդհատ զանգերի և փախչող ուշադրության այս երևույթի միջև կապ չե՞ք տեսնում:
  3. Երեխաները, ում ուսուցանում եմ, շատ աղոտ պատկերացում ունեն ապագայի մասին,
    այն մասին, որ վաղվա օրը անքակտելի միահյուսված է այսօրվա հետ: Ինչպես արդեն ասել եմ, նրանք ապրում են մշտական ներկայով. նրանց գիտակցության սահմանն ակնթարթն է, որում գտնվում են:
  4. Երեխաները, ում ուսուցանում եմ, հակապատմական են. նրանք պատկերացում չունեն,
    թե ինչպես է անցյալը կանխորոշել իրենց սեփական կյանքը, և դա սահմանափակում է նրանց ընտրության հնարավորությունը, ազդում արժեքների ձևավորման և կյանքի ճանապարհի վրա:
  5. Երեխաները, ում ուսուցանում եմ, դաժան են միմյանց նկատմամբ. նրանք չեն
    կարողանում կարեկից լինել, ծիծաղում են թուլության դրսևորումների վրա, արհամարհում են մարդկանց, որ ակնհայտորեն օգնության կարիք ունեն:
  6. Երեխաներին, ում ուսուցանում եմ, օտար են մտերիմ, անկեղծ հարաբերությունները:
    Նրանք սովոր չեն իսկական անկեղծության, քանի որ իրենց ամբողջ կյանքը թաքցրել են
    հեռուստատեսության կուռքերից կրկնօրինակած արտաքին թաղանթի կամ ի հեճուկս
    ուսուցիչների ծեփած իրենց գաղտնի ներքին «ես»-ի տակ։ Քանի որ նրանք այն չեն, ինչ ցույց են տալիս, իսկ անկեղծ հարաբերությունների ժամանակ այդ գրիմը մաքրվում է, նրանք վախենում են այդպիսի հարաբերություններից` ամեն կերպ խուսափելով դրանցից:
  7. Երեխաները, ում ուսուցանում եմ, պրագմատիկ են. նրանք ընդօրինակում են ամեն ինչ
    քանակապես գնահատող իրենց ուսուցիչներին և հեռուստատեսության կուռքերին, ովքեր ամեն ինչ հանում են վաճառքի:
  8. Երեխաները, ում ուսուցանում եմ, կախյալ են, պասիվ և վախենում են
    անհայտությունից: Այդ երկչոտոտությունը հաճախ ծածկվում է արտաքին խիզախության,
    չարության կամ ագրեսիվության դիմակով, բայց դիմակի տակ վախկոտ դատարկություն է:
    Կարող եմ էլի երևույթներ թվարկել, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել
    դպրոցական բարեփոխում կատարելիս, եթե ազգի հետագա անկումը ցանկանում ենք
    կասեցնել, բայց միտքս, կարծում եմ, արդեն պարզ է, նույնիսկ, եթե համաձայն չեք դրա հետ:

Հոկտեմբեր

Սելեստեն Ֆրենե

Մանկավարժական ինվարիանտներ

Ինվարիանտ 1. Երեխայի բնույթը այնպիսին է, ինչիսին մեծինն է։

Այո, երեխայի բնույթը նույնն է, պարզապես նա այլ տեսանկյունից է նայում աշխարհին, այլ կերպ է ընդունում այն։ Այս կետը նաև առաջ է քաշել Կորչակը, նա ասում էր, որ երեխան նույն մեծն է սակայն անփորձ։ Այս տեսակետի հետ դեռ վաղուց եմ համձայն։ Կանաչ

Ինվարիանտ 2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։

Ոչ միայն հասակի մասին է խոսքը, յուրաքանչյուր բնագավառում, մարդիկ կարծում են, որ ինչ-որ բանով բարձր են, բայց իրականում մարդը կարող է նաև մի ոլորտում լինի ինչպես ՝ ձուկը ջրում, իսկ մյուսում ՝ պապանձված։ Այդ իսկ պատճառով, հասակը չի որոշողը։ Կանաչ

Ինվարիանտ 3.Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։

Իմ պրակտիկայի ընթացքում հաճախ եմ առնչվել նման դեպքերի հետ, երբ ծնող-երեխա հարաբերություններից՝ երբեմն էլ իրար չհասկանալու պատճառով երեխան դպրոցում վարքի խնդիր է ուեցել, դսերին պասիվ էր, չէր ցավկանում պատասխանել, ջանում էր բացասական գնահատական ստանալ, որպեսզի դրանով ՝իր կարծիքով ցավեցնի ծնողին։ Կանաչ

Ինվարիան 4. Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։ Այս ինվարիանտին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ այն արդեն իսկ մեկնաբանված է; Կանաչ

Ինվարիանտ 5. Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։

Ինվարիանտ 6. Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։

Ինվարիանտ5,6 կարծես թե նույն միտքն են արտահայտում ; Կանաչ

Ինվարիանտ7, Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։ Այո,իսկապես,մեր իրականության մեջ այս կետը շատ են անտեսում հատկապես երեխայի նկատմամբ՝ պարտադրում են օրինակ երգել մեկին, որը մաթեմատիկական մտախողություն ունի և այլն․ Կանաչ

Ինվարիանտ 8 Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։

Ինվարիանտ 9․Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։

Այս երկու ինվարիանըեր իրար փոխհաջորդող են ՝ ոչ ոք չիսիրում իրեն օտար ինչ-որ աշգործառույթ կատարել, դրա համար անհրաժեշտ է մոտիվացնել նրան։

Ինվարիանտ 10․ Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։ Մեկնաբանության կարիք չեմ տեսնում;

Ինվարիանտ 11, Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։ Այստեղ պետք է տեղերով որոշակի փոփոխություն անել, ժամանակը արագ է փոխվում և եթե 20 տարի առաւ այս ձևակերպումը ճիշտ կդիտվեր և կկիռարվեր, քանի որ երեխան ծնողի հետ օչինակ ստիված է լինում դաշտ գնալ և սպասել մինչև ծնողները ավարտեն աշխատանքը, այդ ընթացքւմ երեխան սկսում էր օգնել ծնողին ՝ աշխատանքի միջոցով իրեն զբաղեցնում էր, այսինքն խաղում։ Ապա այժմ հակառակն է ՝ խաղի միջոցով բերում ենք աշխատանքի ։Ճ

Ինվարիանտ 12 Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։ Կիսով չափ համաձայն եմ։

Ինվարիանտ 13. Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։ Այո, դա իսկապես այդպես է։

Ինվարիանտ 14. Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։ ԱՅո այդպես է, այդպես եղել, սակայն դա բանականին երկար և քարքարոտ ճանապարհ է, պարզապես կանոնները և օրենքները հեշտացնում են այդ գործընթացը։

Ինվարիանտ Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ:Մտածողությունը ճկուն կարողություն է որը կարելի է զարգացնել:

Ինվարիանտ Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ: Այդքան էլ համաձայն եմ, գուցե մոտեցման ձևն է սխալ, բայց ամբողջությամբ հերքելն սխալ կլինի։

Ինվարիանտ ․Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։ Այո, բայց երբեն անհրաժեշտ է բացառություններ անել։

Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։ Այո , եթե դա խաղն է, կամ այն ինչը նա ցանկանում է անել

Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։ Այո, բայց բացառությամբ որոշ դեպքերից, որը պարզապես անհրաժեշ է, Կոչրակին էլի առաջ քաշեմ, նա հեղինակն է Մանկական արբիտրաժ դատարանի։

Սեպտեմբեր

Ուսուցչի տասը պատվիրանները։ Ջորջ Փոյա

1 ответ

  1. Հետաքրքրվեցե՛ք ձեր առարկայով։ 
  2. Իմացե՛ք ձեր առարկան:
  3. Իմացե՛ք, թե ո՛ր ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն, ինչը ձեզ անհրաժեշտ է: Ուսումնասիրման լավագույն ձևը ինքնուրույն հայտնաբերելն է։
  4. Կարողացե՛ք կարդալ սովորողների դեմքերը։ Ջանացե՛ք տեսնել, թե ի՛նչ են սպասում նրանք ձեզանից, ըմբռնեք նրանց դժվարությունները, կարողացե՛ք ձեզ իրենց տեղը դնել։
  5. Մի՛ սահմանափակվեք մերկ տեղեկատվությամբ, ջանացե՛ք սովորողների մոտ որոշակի ունակություններ, խելքի անհրաժեշտ կերտվածք և կանոնապահ աշխատանքի սովորություն զարգացնել։
  6. Ջանացե՛ք նրանց կռահել սովորեցնել։
  7. Ջանացե՛ք նրանց ապացուցել սովորեցնել։
  8. Հայտաբերե՛ք ձեր խնդրում այն, ինչը կարող է ուրիշ խնդիրների լուծման ժամանակ պետք գալ. տվյալ կոնկրետ իրադրության խորքից ջանացե՛ք ընդհանուր մեթոդը երևան հանել։
  9. Մի՛ հայտնեք անմիջապես ձեր գաղտնիքը, թող սովորողները փորձեն կռահել այդ գաղտնիքը` մինչ այն նրանց կհաղորդեք, թողե՛ք սովորողներն իրենք հնարավորին չափ շատ բան գտնեն։
  10. Օգտագործե՛ք գլխի գցող ցուցումները, բայց ձեր կարծիքը բռնի կերպով մի՛ պարտադրեք։

Առաջին պատվիրանը ամենակրևորն է, քանի որ բավարար չէ միայն տիրապետել ինչ-որ գիտելիքի, այլ պետք է նաև ինքնակրթվել, ինքնազարգանալ։ Չէ՞ որ մեր օրերում գիտելիքը ամեն ժամ ավելանում է, նորարարություններ են ի հայտ գալիս։

Իմանալ է պետք, գետաքրքրվել, որովհետև հիմնական դրույթները գրված են առաջին պատվիրանում;


Ուսումնասիրման լավագույն ձևը ինքնուրույն հայտնաբերելն է- սա շատ կարևոր կետ է, քանի որ դասվանդման ընթացքում հասկանում ես, որ կան դասարաններ կամ աշակերտներ, որոնք դուրս են ստանդարտից, նրանց հետ աշխատելու համար անհրաժեշտ է պրպտել, գտնել նոր , հետաքրքիր մեթոդ և այն հայտանբերել կարելի է միայն սեփական ուսումնասիրությունից հետո։

Չորրորդ կետը և կասեմ,որ բարդագույնն է, քանի որ տարիների փորձ է անհրաժեշտ ՝ երեխային նայելով, հասկանալ նրա կարիքները։ Սովորողներ կան, որ ինքնանփոփ են, բայց հսկայական գիտելիքներ ունեն։

Այժմ մի փոքր դժվար է ահմանափակվել մերկ տեղեկատվությամբ, ջանալ սովորողների մոտ որոշակի ունակություններ, խելքի անհրաժեշտ կերտվածք և կանոնապահ աշխատանքի սովորություն զարգացնել, քանի որ շատերը ցանկանում են միայն որոշակի տեղեկություն, մնացածը նրանց հաճախ չի հետաքրքում։

Մի՛ հայտնեք անմիջապես ձեր գաղտնիքը, թող սովորողները փորձեն կռահել այդ գաղտնիքը` մինչ այն նրանց կհաղորդեք, թողե՛ք սովորողներն իրենք հնարավորին չափ շատ բան գտնեն։- Փոքրերի հետ աշխատելուց նկատել եմ, որ նրանք նայելով դեմքիս փորձում են գուշակել, հասկանալ պատասխանը։ Եթե տեքստի մեջ է թաքնված, փորձում իրենց ուշադրությունը հրավիրել, և տոնայնությամբ գարդալ , որպեսզի հասցնեն ֆիքսել պատասխանը։

Օգտագործե՛ք գլխի գցող ցուցումները, բայց ձեր կարծիքը բռնի կերպով մի՛ պարտադրեք- ոսկե կանոն է, որը պիտի առաջնային լինի բոլորի համար։