Posted in աշխատաժամանակ, հաշվետվություններ, մուտք կրթահամալիր

Վերապատրաստում. Օր 3

Այսօր ծանրաբեռնված օր էր, կատարեցինք բոլոր շտկումները բլոգում: Վերանայեցինք և քննարկեցինք նախագծերը: Փորձում էինք հնարավորինս օգնել միմյանց:

Ողջունելի է, որ չնայած, թե ինչ առարկա ես դասավանդում, բայց պարտավոր ես պահպանել մայրենի լեզուն և պարտադիր պետք է օգտագործել հայերեն ստեղնաշարը:

Posted in հաշվետվություններ, մուտք կրթահամալիր, Uncategorized

Վերապատրաստում. Օր 2

Վերապատրաստման երկրորդ օրը տվեց իր պտուղները: Կարգի էինք բերում մեր բլոգները: Քիչ թե շատ նոր գիտելիք ստացանք:

Մեզ այցելում էին կրթահամալիրի հիանալի ուսուցիչները՝ բարձր պահելով մեր տրամադրությունը, իսկ պարոն Բլեյանը մեր լարված աշխատանքը թեթևացրեց իր հանգիստ խոսքով:

Posted in հաշվետվություններ, մուտք կրթահամալիր

Վերապատրաստում. Օր 1

Ինքնաբացահայտման լավագույն տարբերակը՝ անկաշկանդ և հաճելի շփումն է, այս ամենը կարող եմ ասել  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին: Այսօր մեր վերապատրաստման առաջին, հետաքրքիր և հիշարժան  օրն էր:

Մենք ծանոթացանք կրթահամալիրի բարեսիրտ և հոգատար անձնակազմին, ինչպես նաև մասնակիցներն:  Մի փոքր դժվարություններ ունեցանք մասնակիցներ ինտեգրման հարցում ,  բայց  վերապատրաստման վերջում մերվել էինք իրար և փորձում էինք օգնել: Շատ հաճելի էր , կարծում եմ վաղը ավելի հիշարժան է լինելու: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին  համբերություն, ուժ և եռանդ :